Բարի ծերունին

Հեղինակ՝ Միլենա Հարությունյան

hqdefault

Կար-չկար մի կախարդական աշխարհ կար: Այդ աշխարհում ապրում էին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսները: Նրանք ամեն օր մտածում էին թե, որտեղից են իրենք ծնվել: Մի օր, հավաքվեցին և որոշեցին գնալ ու գտնել իրենց հարցի պատասխանը: Սարեր-ձորեր անցան, բայց ոչինչ չգտան: Ձորեր-սարեր անցան՝ էլի չգտան: Այնքան քայլեցին մինչև մութն ընկավ և նրանք որոշեցի գիշերել անտառում: Ամեն մեկը մի քար, թուփ գտավ ու պառկեց քնելու: Երբ լուսացավ հերոսները հասկացան,որ մոլորվել  են:
Բոլորը վախից սկսեցին իրար մեղադրել ու բարձր գոռալ միմյանց վրա: Այդ ժամանակ, այդ կողմերով մի բարի, ալեհեր ծերուկ էր անցնում: Լսելով հերոսների վեճը մոտեցավ նրանց: Բոլորը ծերուկին տեսնելուն պես լռեցին: Ծերուկը այնպես ժպիտով էր նայում իրենց որ հերոսները զարմացան և հարցրեցին.

-Ո՞վ ես դու: Դու մեզ ճանաչում ե՞ս: Այնքան բարի ու հարազատ բան կա Ձեր մեջ:

Ծերուկը զարմացած ասաց.

— Ի՞նչ է, դուք ինձ չճանաչեցի՞ք:
— Ոչ — խառնված պատասխանեցին հերոսները:

— Այդ ես եմ, Ձեր բարի պապիկը: Ես եմ Ձեզ հորինել փոքրիկների համար: Ես բոլորիդ մեջ կամ: Երբ մարդիկ ասում են Թումանյան, հիշում են նաև ձեզ: Ձեր շնորհիվ է, որ շատ երեխաներ քնում ու կարդում են: Ձեր շնորհիվ է, որ բարին միշտ հաղթում է չարին: Առանց ձեզ փոքրիկները չեն երազի ու չեն ունենա իրենց հեքիաթային աշխարհը:

Հեքիաթի հերոսները շատ ուրախացան, երբ գտան իրենց հարցի պատասխանը: Նրանք չգիտեին թե ինչքա՞ն կարևոր դեր են խաղում մեր կյանքում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: