Рубрика: Տեսանյութեր

Ինչո՞ւ են ավելացել հրդեհներն ու ավտովթարները։

Հարցազույցը վարեցին Քնաիկն ու Մարիաննան։

Рубрика: Խոհեր-մտքեր

Երջանկությունն իմ պատկերացմամբ

Ինձ համար երջանկությունն առաջին հերթին իմ ընտանիքն է, որտեղ ես ծնվել եմ և որը միշտ իմ կողքին է։ Երջանկությունը իմ ուրախ և ապահով մանկությունն է։ Երջանկությունն է մայրիկիս անսահման հոգատարությունը, քաղցր խոսքերը և ճիշտ խորհուրդները։ Բայց երջանկությունը միայն չի սահմանափակվում հարազատների կողմից սիրվելը, այլ նրանց սիրելն ու ուրախացնելը։ Ես հասկացել եմ, որ երջանկությունը պահանջում է՝ նվիրվածություն, սեր, բարություն և հոգատարություն։ Հաճախ ես ամենամեծ երջանկությունն եմ ունեցել այն ժամանակ, երբ ինչ-որ մի հարցով կարողացել եմ որևէ մեկին օգնել։ Ինձ համար մեծ երջանկություն է նաև հրաշալի ընկերներ ունենալը, նրանց սիրելը և օգնելը, որովհետև միակ մարդը երջանիկ չի կարող լինել։ Պետք է կարողանաս ուրախանալ ուրիշի հաջողություններով, որպեսզի ինքդ հասնես հաջողության։ 

Ես ինձ երջանիկ եմ համարում նաև այն պատճառով, որ ապրում եմ իմ հայրենիքում և ամեն օր արթնանում եմ նրա խաղաղ երկնքի տակ։ Իմ երազանքն է, որ խաղաղությունը, սերն ու երջանկությունը տիրի երկրագնդի բոլոր անկյուններում և յուրաքանչյուր մարդու սրտում։