Բարի ծերունին

Հեղինակ՝ Միլենա Հարությունյան

hqdefault

Կար-չկար մի կախարդական աշխարհ կար: Այդ աշխարհում ապրում էին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսները: Նրանք ամեն օր մտածում էին թե, որտեղից են իրենք ծնվել: Մի օր, հավաքվեցին և որոշեցին գնալ ու գտնել իրենց հարցի պատասխանը: Սարեր-ձորեր անցան, բայց ոչինչ չգտան: Ձորեր-սարեր անցան՝ էլի չգտան: Այնքան քայլեցին մինչև մութն ընկավ և նրանք որոշեցի գիշերել անտառում: Ամեն մեկը մի քար, թուփ գտավ ու պառկեց քնելու: Երբ լուսացավ հերոսները հասկացան,որ մոլորվել  են: Продолжить чтение «Բարի ծերունին»

Реклама

Ես շատ եմ սիրում ընթերցել

 

 

Հեղինակ ՝ Կարինա Մանուկյան

Ազատ ժամանակ ես շատ եմ սիրում ընթերցել: Այն ինձ շատ մեծ հաճույք է պատճառում: Հիմա ես կարդում եմ Փոքրիկ արքայադուստրը: Այդ գիրքը մայրս է ինձ նվիրել: Շատ հետաքրքիր գիրք է: Այդ գրքի գլխավոր հերոսը արքայադուստր Սառան է: Ես ամեն օր այդ գիրքը կարդում եմ: Մեր տանը ես ունեմ իմ փոքրիկ անկյունը, որտեղ ես դրել եմ իմ կարդացած բոլոր գրքերը: Ես փոքր ժամանակ էլ էի շատ սիրում կարդալ: Փոքր ժամանակ ինձ թվում էր, որ եթե ես գիրք չկարդամ չեմ մեծանա: Ընթերցանությունը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Продолжить чтение «Ես շատ եմ սիրում ընթերցել»

Իմ սրտի մայրաքաղաքը

Հեղինակ ՝ Կարինա Մանուկյան

Այս շարադրությունը ես նվիրելու եմ Երևանին: Երևի բոլորդ էլ հասկացաք, որ իմ սրտի մայրաքաղաքը իմ Երևանն է: Երևանը շատ հին, գեղեցիկ և մարդաշատ քաղաք է: Ամեն օր Երևանում նորանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր և տեսարժան վայրեր: Երևանը գեղեցիկ է իր շենքերով: Մենք նշում ենք շատ տոներ: Օրինակ՝ անկախության օրը, որը նշում են սեպտեմբերի 21-ին: Մեր քաղաքը հայտնի է Հանրապետության հրապարակով, Օպերայով, Կասկադով, Հյուսիսային պողոտայով և շատ թանգարաններով:

300px-Yerevan_coll_mix.jpg320px-Collage_of_attractions_in_Yerevan.png

Երևանն ունի այլ անվանումներ՝ Էրեբունի, Այրիվան և Էրիվան: Օտար զբոսաշրջիկների աչքերով շատ հաճելի և գեղեցիկ է Երևանը: Երևանը համարում են վարդագույն քաղաք: Վարդագույն քաղաք, որովհետև Երևանի շինություններն առաջ կառույցված են եղել վարդագույն տուֆից: 

Երևանը հիմնադրվել է 782 թվականին, Արգիշտի Ա-ի օրոք: Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ահա և հին Երևանի զինանշանը:

Grenader_13_Erivan.gif

Մեր սիրելի քաղաքում կան շատ եկեղեցիներ: Օրինակ՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 1998 թվականին: Կամ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնպես գտնվում է Երևանում: Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։

Ես սիրում եմ իմ Երևանը!

Խելացի օձը

Հեղինակ՝ Լիլիթ Մինասյան
i
Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Նա ապրում է անտառում իր տատիկի հետ։ Նրանք աղքատ են լինում և սնվում են վայրի հատապտուղներով։ Մի անգամ անտառում մի օձ է լինում և սկսում է հետևել աղջկան։ Տուն հասնելով օձը նստում է տան դռան առջև և սպասում։ Աղջիկը վախեցած տատիկին է հարցնում.
-Տատիկ, տատիկ, մեր դռան առջև մի օձ կա։
Տատիկը շատ է ուրախանում և օձին ներս է բերում։ Օձը տեսնում է տան աղքատ վիճակը և ամեն երեկո մի ոսկե ձուլակտոր է դնում սենյակում։ Աղջիկը և տատիկը շատ են ուրախանում։ Տատիկը այդ գումարով կարողանում է բուժվել, իսկ աղջիկը ուսումը շարունակել։

Երկիր մոլորակը 3000 թվական

 

Похожее изображение

 

3000 թվականին կզարգանան տեխնալոգիանները, կավելանան շենքերը, մեքենաները և գործարանները: Դա մի կողմից լավ է, բայց դա նույն պես ունի իր վատ կողմերը, կավելանա ծուխը և օդը կաղտովի կամ նույնիսկ կվերանա:

Картинки по запросу գործարաններ ծուխ

Ամեն օր կենդանիները և բույսերը մահանում են ընդմիշտ: Եվ եթե մենք մեր ամբողջ ժամանակը որը կարող էնք նվիրել և օգնենք, պահպանենք բնությունը այն կմնա ընդմիշտ:

Похожее изображение

Похожее изображение

 

 

 

 

 

 

Իմ ապագա մասնագիտությունը

 

 

Հեղինակ ՝ Արտյոմ Աղեկյան

Իմ ապագա մասնագիտությունը դա ծրագրավորումն է, քանի , որ դրա շնորհիվ են ստեղծվում խաղերը  և ծրագրերը։ Եթե ծրագրաորումը չլիներ, մեր դպրոցը կլիներ մյուս դպրոցների նման։ Ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, որովհետև մանկուց սիրել եմ խաղերը և վերտուալ աշխարհը։ Միայն ուզելով ես չեմ կարող դառանալ ծրագրաորող, դրա համար պետք է անել քայլեր։ Իմ կարծիքով եթե չլիներ ծրագրերը և ինչու չէ նաև որոշ խաղեր, մարդիկ կլինեին հետամնաց և մարդկանց գործը ավելի կբարդանար։ Հիմա կասեք, թե առանց ծրագրերի մարդ կկենտրոնոանար գրքի վրա, և ճիշտ էլ կասեք, բայց իմ կարծիքով, եթե մարդ ցանկանա գիրք կարդալ նա կկարդա, իսկ չուզեցողը ամեն բանով կզբաղվի, որ չկարդա, այնպես ,որ ինտերնետը այտեղ կապ չունի։

Իմ Թումանյանը

 

1518849661_1625928

Հեղինակ ՝ Մարիաննա Մանուկյան

Փետրվարի 19-ն լրացավ Հայ Մեծ գրող Հովհաննես Թումանյանի հարյուր հիսուն ամյակը: Բոլորս մեծ պատվով և հարգանքով ենք հիշում նրա ծննդյան օրը: Շատ սերունդներ են կրթվել և դաստիարակվել նրա ստեղծագործություններով: Հիշում եմ, երբ փոքր էի՝ մայրիկս և տատիկս նրա հեքիաթներն էին պատմում ինձ համար: Մինչև այսօր էլ Թումանյանը իմ կյանքի ուղեկիցն է՝ իր հեքիաթներով, պոեմներով և պատմվածքներով: Երբ մեծացա և կարդացի նրա «Գիգորը» պատմվածքը, կարծես այսօրվա համար էր գրված, այնքան նուրբ և զգույշ նկարագրված են նրա հերոսները՝չարն ու բարին, ուժեղն ու թույլը, հարուստն ու աղքատը: Այցելելով նրա տուն թանգարանը, ես ավելի շատ ծանոթացա նրա անցած ուղուն: Եվ դեռ շատ սերունդներ կկրթվեն և կդաստիարակվեն այդ մեծ հանճարով:
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

Իմ սիրելի եղանակները

Հեղինակ ՝ Աստղիկ Խաչատրյան

 

Ես սիրում եմ բոլոր եղանակները, բայց եթե ինձ հարցնեն ձմռանը, որ եղանակն եմ սիրում ես իհարկե կպատասխանեմ «ամառը» իսկ եթե ամռանը ապա կպատասխանեմ «ձմեռը»։ Ամեն եղանակ ունի իր կլիման ,բայց չգիտեմ ինչու ինձ մոտ տպավորվել է եղանակի մեծ փոփոխությունը  ամառն ու ձմեռն է։ Ամեն նոր եղանակին ես շատ եմ ուրախանում, որովհետև պետք է հագնվեմ ուրիշ և տրամադրությունս է ուրիշ, քանի , որ իմ և ինձ թվում է բոլորի տրամադրությունը կախված է եղանակից։ Ես շատ ուրախ եմ, որ աստված տվել է հնարվորություն զգալ եղանակների փոփոխությունները։

Ձմեռային Հեքիաթ

Հեղինակ ՝ Լիլիթ Մինասյան

Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում: Նա լինում է 6 տարեկան: Ապրում է տատիկի ու պապիկի հետ: Նրանք ապրում են անտառում, մի փոքրիկ խրճիթում: Աղջիկը սիրում է անտառով զբոսնել և գնալ պապիկի մոտ, և տեսնել թե ինչպես է պապիկը պահպանում անտառը: Տատիկը զբոսնում է աղջկա հետ, որպեսզի աղջիկը անտառում չկորչի: Եվ գալիս է ամառ:

Продолжить чтение «Ձմեռային Հեքիաթ»

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑